Երևանում կայացավ WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես մրցանակաբաշխությունը (Լուսանկարներ)

22/05/2019 18:16

Երևանում կայացավ WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես մրցանակաբաշխությունը (Լուսանկարներ)


Առաջին անգամ Երևանում մայիսի 20-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ յուրօրինակ գործարար իրադարձություն՝ WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես մրցանակաբաշխությունը, որն իր շուրջը համախմբեց Հայաստանի և Վրաստանի գործարար միջավայրերից մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների, թոփ մենեջերների, տնօրենների և փորձագետների տարբեր ոլորտներից:

Երևանում միջոցառումը կազմակերպվեց HR-tv.ru-ի, «Cascade People & Business» ընկերությունների և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով:



WOW!HR Հայաստան և Վրաստան նախագծի հիմնական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում ներդրված և կիրառված լավագույն փորձառությունների միավորումն ու մասսայականացումն է, բիզնես միջավայրերում փոխադարձ կապերի ստեղծումը, գործատուի բրենդի առաջխաղացումը ու փորձի փոխանակումը: Բիզես մրցանակաբաշխության ողջ ընթացքում քննարկվեցին և ներկայացվեցին ՄՌԿ ոլորտի համաշխարհային տենդեցները, տեղի ու միջազգային շուկայի լավագույն փորձը 4 հիմնական նոմինացիաների շրջանակներում՝ Digital Solutions, Save, Workplace և Level up: 

WOW!HR հայաստանյան միջազգային միջոցառումն այս տարի հյուրընկալեց շուրջ 200 մասնակցի, 60 ընկերության, 15 նոմինանտի և միջազգային խոսնակների:

Նախագծի մասին զրուցել ենք «Cascade People & Business» ընկերությունների և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի  և  WOW!HR բիզնես մրցանակաբաշխության հիմնադիր Գոհար Անանյանի հետ։



- Ո՞րն էր այն  հիմնական շարժառիթը ստեղծելու այնպիսի նախագիծ, ինչպիսին էր WOW!HR բիզնես մրցանակաբաշխությունը։ Քանի՞ երկրում է կազմակերպվում այն։ 

Գոհար Անանյան - Նախագծի ստեղծման պատմությունը բավականիներկար է, ի սկզբանե HR Tv-ին եղել է վիդեոբլոգ։ Սկսելով հավաքել ՄՌ ոլորտում ընկերությունների կատարած վերլուծությունները՝ մենք հասկացանք, որ դրանք անհրաժեշտ է հանրայանցնել թե՛ օնլայն, թե՛ օֆլայն հարթակներում։ Հաջորդիվ մեր ստեղծագործական թիմը ստեղծեց այս բիզնես մրցանակաբաշխությունը, որի հիմնական շարժառիթը, այն էր, որ առկա  բոլոր մրցանակաբաշխություններն աշխատաշուկայում չէին համապատասխանում մեր պահանջներին, մասնավորապես՝ տեսանելի չէր թափանցիկ քվեարկության գործընթացը։ Այս  մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր նոմինանտի հնարավորություն է ընձեռում իմանալու, թե քանի ձայն հավաքեց իր նախագիծը և դրանց վերաբերյալ ստանալու հետադարձ կապ իր գործընկերներից։

Հաջորդ դրդրապատճառն այն էր, որ այդ նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունն այլ մրցնակաբաշխություններում հայտնի էր միայն փոքր շրջանակներում։ Մեր մարտահրավերն էր հնարավորինս ավելի շատ մարդկանց ծանոթացնել այդ նախագծերին՝ մինչև մրցանակաբաշախությունը և մրցանակաբշխությունից հետո, և  որ այդ նախագծերը դառնան միջազգային ՄՌ համայնքի բաղկացուցիչ տարր։ 

Այժմ էլ ոգեշնչված աշխատում ենք. առջևում դեռ շատ անելիքներ ունենք և մեզ առաջին հերթին մոտիվացնում է այն գաղափարը, որ մենք իսկապես համախմբում ենք ՄՌ համայնքը և հնարավորություն ենք ընձեռում նրանց՝ կիսվելու իրենց լավագույն փորձով։
Մինչ այժմ նախագիծն իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Ղրղզստանում, իսկ այժմ արդեն՝ Հայաստանում։ Ռազմավարական պլանում մենք նախատեսում են իրականցել այն ավելի քան 25 երկրներում։

- Ինչպե՞ս որոշեցիք WOW!HR բիզնես-մրցանակաբաշխությունը կազմակերպել Հայստանում։

Արփի Կարապետյան - Շուրջ տասը տարի փորձել ենք գտնել և Հայաստանում իրականացնել նման նախագիծ, սակայն չենք արել երկու հիմնական պատճառով․ առաջին պատճառն այն էր, որ դեռևս տասը տարի առաջ ՄՌ ոլորտն այդքան զարգացած չէր և որպեսզի կազմակերպվեր նմանօրինակ մրցանակաբաշխություն, պետք է լինեին հանրայնացվելու արժանի նախագծեր, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ չէինք գտնում բանաձև՝ ինչպե՞ս անել, որ մրցակցությունը լինի արդարացի, իսկ մրցանակաբաշխությունն՝ անկողմնակալ։

Տեսնելով, որ նմանատիպ նախագիծ հաջողությամբ իրականցվում էր մեր այժմյան արդեն գործընկերներոջ կողմից՝ ՌԴ-ում և Ղազախստանում, ես  հասկացա, որ մեր նախագծերը պակաս  հետաքրքիր չեն և հասունացել է պահը, որ մենք ևս կարող ենք  կազմակերպել նման մրցանակաբաշխություն Հայաստանում:

ՄՌ ոլորտն այսօր բավական մեծ հաջողություններ է գրանցել, և մեր մասնագիտությունը դարձել է գնահատված ու սիրված այնքանով, որ այժմ գործատուն գնահատում է ՄՌ ղեկավարին ոչ միայն որպես ծառայություն մատուցողի, այլև որպես  բիզնես գործընկերոջ։

- Ո՞րն էր ամենամեծ մարտահրավերը, որին բախվել եք Հայաստանում WOW!HR բիզնես-մրցանակաբաշխությունը կազմակերպելիս։

Արփի Կարապետյան - Մարտահրավեր էր, գտնել նախագծերը, որովհետև մենք բոլորս մեր կազմակերպություններում անում ենք ինչ-որ ծրագրեր, և շատ հաճախ չենք գնահատում՝ արդյոք մեր արածն իրականում արտառո՞ց բան է, թե՞ ոչ:

Եվ միայն հարցազրույցների և մասնագիտական խոսակցության արդյունքում է, որ բացահայտվում է՝ արդյոք նախագիծն իրականում արժանի՞ է, որ նրա մասին խոսվի։

Իհարկե, ամենամեծ մարտահրավերն այդ նախագծերի արդարացի ցուցադրումն է, սուբեկտիվության գործոնի բացառումը,  և հատկապես կարևոր է, որ նախագծերը, որոնք ցուցադրվում են, լինեն մի կողմից յուրատիպ և մյուս կողմից՝ նախանշված ձևաչափի մեջ։ 

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նոմինանտներն ու հաղթողները։

Արփի Կարապետյան 
- Նոմինանտներն ընտրվում են երեք կարևոր չափանիշներով՝

ա) Գաղափարը պետք  է լինի հետաքրքիր։
բ)  Գործընթացը պետք  է լինի արդյունավետ։
գ)  Պետք է լինեն շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ ՄՌ բնագավառում՚

Ընդհանրապես կապ չունի ընկերության ոլորտը, աշխատակիցների քանակը,  շրջանառությունը, և  ուրիշ այլ չափանիշներ, կարևոր է, թե նախագիծն ինչ շոշափելի արդյունք է արձանագրել ՄՌ ոլորտում:

Մենք ունենք 15 նոմինանտ, շատ տարբեր ընկերություններ, որոնք  կարող են պարծենալ նրանով, թե ինչ են արել իրենց ընկերությունները ՄՌ կառավարման ոլորտում։

Քվեարկությունն անցկացվում է թափանցիկ՝ հանդիսատեսի և նոմինանտների մասնակցությամբ. ցանկացած նոմինանտ իր անվանակարգում կարող է ձայն տալ իր մրցակիցներին (քվեարկել սեփական նախագծի օգտին հնարավոր չէ): Այդ երկու ձայների համադրմամբ և հատուկ բանաձևով  էլ ճանաչվում է նոմինացիայի  հաղթողը։

Նույն օրը հրապարակվում են արդյունքները։ Այսպիսով՝ որևէ կասկած՝ կապված քվեարկության թափանցիկ և արդարացի լինելու հետ, հանդիսատեսի մոտ չի առաջանում։



- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կազմակերպված WOW!HR բիզնես մրցանակաբաշխությունը․ հաջողվա՞ծ էր։

Գոհար Անանյան 
- Կարծում եմ, որ WOW!HR-ը բավականին լուրջ առաջընթաց է Հայաստանի աշխատաշուկայում։  Այս նոր ձևաչափը հնարավորություն է տալիս բաց երկխոսութան օգնությամբ բացահայտել մարդկային ռեսուրսների ոլորտում նոր և հետաքրքրիր նախագծերը։

Հույս ունեմ, որ Հայաստանում այս նախագիծը կունենա այնպիսի խթանիչ ուժ,  ինչպիսին ունեցավ մյուս երկրներում, որի արդյունքում էլ ՄՌ նախագծեր ունեցող գործընկերներ կազմակերպությունները մրցանակաբաշխության բուն իրադարձությունից  մեկից երկու տարի առաջ կսկսեն պատրաստել  իրենց նախագծերը։

Ռուսաստանում շատ ընկերություններ ՄՌ նախագծեր ծրագրելիս գիտակցում են, որ այն ավարտելով կունենան տեսանելի արդյունք և կկարողանան դառնալ WOW!HR մրցանակաբաշխության նոմինանտ։

Իմ կարծիքով Հայաստանում միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով։ Նոմինանտների ներկայացված նախագծերը  ուժեղ էին և դրանք կդառնան ՄՌ համայնքի  կարևոր բաղադրամաս։

Ես հիացած եմ մասնակիցների պատրաստվածությամբ. նրանք ներկայացրին կառուցողական և արդյունավետ նախագծեր։  Ինձ զարմացրեց լսարանի բարձր ներգրավածությունը։ Բովանդակությունը հետաքրքրում էր լսարանին, ինչն ակնհայտ էր խոսնակների և լսարանի ակտիվ հաղորդակցումից։  Նախագծի շրջանակներում կարևորում ենք փորձի և գաղափարների փոխանակումը։

- Նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ Դուք՝ որպես միջոցառման գլխավոր կազմակերպիչ, ինչպե՞ս կգնահատեք, հաջողվա՞ծ էր այն։ 

Արփի Կարապետյան - Միանշանակ այո՛, ես հպարտ եմ մեր նախագծի նոմինանտ ընկերությունների ցուցակով և ուրախ եմ այն հետաքրքրվածության մակարդակով, որն առկա էր մեր աշխատաշուկայում։

Հաջորդ տարի մրցանակաբաշխությունն ավելի լայնամասշտաբ կլինի: Մենք միշտ կազմակերպել ենք տարածաշրջանային տարեկան մեկ կոնֆերանս, որը բավականին հայտնի է արդեն ավելի քան 25 երկրներում։ Այժմ ես հպարտորեն կարող եմ նշել, որ մեզ մոտ այս տարի երկու մեծ ՄՌ իրադարձություն է տեղի ունենալու՝ գարնանը WOW!HR-ը և աշնանը՝ տարածաշրջանային ՄՌ համաժողովը։

Նշեմ, որ այս տարվա տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-26-ին և կրելու է «Աշխատանքի ապագան» խորագիրը:

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:46 Վերոնայի դաշտերից մեկում հայտնվել է Գրետա Տունբերգի հսկա դիմանկարը (Տեսանյութ) Այսօր, 20:31 ԱՄՆ-ում ատամի ցավի դեմ միջոցը կնոջ արյունը կապույտ է դարձրել Այսօր, 20:20 Նկարիչն աշխատանքներ է ստեղծում նավթով (Տեսանյութ) Այսօր, 20:04 ԱՄԷ. Expo 2020 Dubai-ի համար գմբեթը պատրաստ է (Տեսանյութ) Այսօր, 19:52 Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի. Երեկո՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին Այսօր, 19:41 Ռուսաստանում երեք մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար Այսօր, 19:35 «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը կնվիրվի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին Այսօր, 19:28 Կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում HSBC-ի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները. Փաշինյան Այսօր, 19:25 Եթե կերպարիս անունն էլ Նիկոլ լիներ, իրականություն դարձած ֆիլմի սարսափից «կկախվեի». Արամ MP3-ը՝ «Առաջին դեմք»-ի «իրականություն» դառնալու և «Ազնիվ գողերը» ֆիլմի մասին Այսօր, 19:20 ԱԺ-ում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ. Արարատ Միրզոյան Այսօր, 19:07 ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:55 Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը Այսօր, 18:47 Վանեցյանը եթե մտնի քաղաքական դաշտ, կլինի կոնկուրենտ և անցյալներին, և ներկաներին. Քաղտեխնոլոգ Այսօր, 18:39 Ֆրանսիայում բելգիական F-16 կործանիչ է վթարի ենթարկվել Այսօր, 18:25 Զարիֆ. Իրանին հարվածելը կհանգեցնի լայնածավալ պատերազմի (Տեսանյութ) Այսօր, 18:14 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Թբիլիսիից Այսօր, 18:09 Այս տարի Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. վարչապետ Այսօր, 17:59 Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը Այսօր, 17:50 Եթե ինձ մնար, վնասվածքով կմասնակցեի եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան Այսօր, 17:39 Կոկորինը բուժզննում է անցնում «Զենիթում» Այսօր, 17:26 Թրյուդոն ներողություն է խնդրել դեմքին սև գրիմով լուսանկարի պատճառով Այսօր, 17:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական Այսօր, 17:02 Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող պարարվեստի մրցանակաբաշխութուն. բացառիկ տոն հայ պարարվեստը արժևորողների համար Այսօր, 16:50 ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք Այսօր, 16:43 Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն Այսօր, 16:31 Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (Տեսանյութ) Այսօր, 16:20 «Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներ չեն սպասվում. Լիլիթ Մակունց Այսօր, 16:11 Հրայր Թովմասյանի հարցով Հովիկ Աղազարյանի ձևակերպումը նրա մասնավոր ընկալումն է. Մակունց Այսօր, 15:59 Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 15:44 Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Այսօր, 15:30 Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր) Այսօր, 15:24 Մեխիկոյում հրաձգության հետևանքով 6 մարդ է սպանվել Այսօր, 15:15 Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Տեսանյութ) Այսօր, 15:05 Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին (Տեսանյութ) Այսօր, 14:59 Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ավիահարվածից Այսօր, 14:45 Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ (Տեսանյութ) Այսօր, 14:43 «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն Այսօր, 14:36 Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը. խոսնակ Այսօր, 14:28 Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան Այսօր, 14:24 Առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, մի քիչ անսպասելի էր. Վարչապետի խոսնակ Այսօր, 14:21 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով Այսօր, 14:14 Փաշինյանը տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքից. Վարչապետի խոսնակ Այսօր, 14:04 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:55 Լուգանսկում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի մոտ ուժգին պայթյուն է որոտացել Այսօր, 13:42 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին Այսօր, 13:36 Կարևոր է, որ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի. վարչապետ Այսօր, 13:30 Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան Այսօր, 13:25 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով կա զոհ Այսօր, 13:23 Վենեսուելայի փոխնախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերսկսել երկրների երկխոսությունը Այսօր, 13:16 Նախակրթարաններում ունենք 5-6 տարեկան երեխաների 70 տոկոս ընդգրկվածություն. նախարար Այսօր, 13:11 Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու. վարչապետ Այսօր, 13:07 Ընթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը Այսօր, 13:02 Աֆղանական Զբուլ նահանգում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի Այսօր, 12:56 Շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը Այսօր, 12:44 Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Այսօր, 12:38 Վլադիմիր Բրեդով․ Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը Այսօր, 12:33 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ավելի քան 37 մլն դրամ Այսօր, 12:23 Պոմպեոն և սաուդցի արքայազնը համաշխարհային հանրությանը կոչ են արել դիմակայել Իրանին Այսօր, 12:09 LIVE. Արմեն Բադալյանի մամուլի ասուլիսը Այսօր, 12:01 Վստահ եմ, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Մնացականյան Այսօր, 11:52 Կառավարության մուտքի դուռը զոհված զինվորների ծնողները փակել են, լրագրողները չեն կարողանում ներս մտնել Այսօր, 11:46 Թրամփը Մեքսիկայի հետ սահմանային պատին ինքնագիր է թողել Այսօր, 11:35 Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար Այսօր, 11:30 Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին Այսօր, 11:23 Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը Այսօր, 11:18 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 11:11 Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները Այսօր, 11:07 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:04 Արարատում 4 հատ լոր որսած անձանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել Այսօր, 10:58 «ՊՍԺ»-ն ջախջախել է «Ռեալին» Այսօր, 10:50 Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Այսօր, 10:44 «Փաստ». Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, սատարել Փաշինյանի կառավարությանը Այսօր, 10:41 «Հրապարակ». Խորհրդարանի կայքում ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է Այսօր, 10:35 «Ժողովուրդ». Հրաժարականների շքերթը կշարունակվի. փոփոխություններ կլինեն նաև ԱԺ-ում Այսօր, 10:28 «Ժողովուրդ». Իշխանությունները ծրագրել են առաջիկա քառօրյաում ներառել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը Այսօր, 10:24 «Հրապարակ». Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Այսօր, 10:17 «Ժամանակ». Վանեցյանին ազատելու մեջ եղել են նաև արտաքին ազդակներ Այսօր, 10:08 Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները Այսօր, 10:05 «Փաստ». Արտերկրյա դիվանագետները մտահոգված են Այսօր, 09:58 «Ժամանակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, «Գազպրոմ Արմենիայում» երկրորդ մարդն է Այսօր, 09:52 «Հրապարակ». Պաշտոնանկությունների շղթան կշարունակվի, բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն Այսօր, 09:46 «Ժամանակ». Ի՞նչ պայմանավորվածություն է եղել Վանեցյանի և Գագիկ Խաչատրանի միջև Այսօր, 09:41 «168 Ժամ». Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:35 «Հրապարակ». Օսիպյանին անգործ չթողեցին Այսօր, 09:24 «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանը ինտելեկտուալ խնդիրներ ունի հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ. Զոհրաբյանը՝ Հասանովին 18/09/2019 23:10 ԱԱԾ-ն գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից. Փաշինյան 18/09/2019 23:03 ԲՀԿ պատգամավորի հորը` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 18/09/2019 20:56 Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Գուլիևի և Ասկերովի հետ. հայտարարություն 18/09/2019 20:48 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը 18/09/2019 20:28 Ուժային երկու կառույցների ղեկավարները պաշտոնից ազատվել են վարչապետի որոշմամբ. Էդուարդ Աղաջանյան 18/09/2019 20:24 ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է Trump Plaza բարձրահարկի մուտքի մեջ (Տեսանյութ) 18/09/2019 20:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական 18/09/2019 20:09 Նոր Զելանդիայում ոստիկանությունն առգրավել է 3 մլն դոլար արժողությամբ մարիխուանայի խմբաքանակ 18/09/2019 20:02 Հնդկաստանում 17 մարդ է մահացել տեղատարափների ընթացքում կայծակի հարվածներից 18/09/2019 19:57 Ռադայի շենքում ռումբ են որոնում 18/09/2019 19:49 Ջորկայֆը գլխավորել է ՖԻՖԱ-ի հիմնադրամը 18/09/2019 19:44 Իսպանիայի ափերի մոտ ՌՕՈՒ-ի օդանավ է կործանվել, կա 2 զոհ 18/09/2019 19:32 Ռոնալդուն Մեսսին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել է 18/09/2019 19:27 Կահիրեում ոչնչացրել են 9 ծայրահեղականի