22/05/2019 19:35
Վենեսուելան հրաժարվում է Visa-ից և Mastercard-ից
Վենեսուելայում հրաժարվում են Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի քարտերից և սկսում սեփական համակարգի ստեղծումը: Այս մասին հաղորդում է «Banca y Negocios»-ը:
Նման որոշում կայացրել է երկրի կենտրոնական բանկը և բանկային ոլորտի ինստիտուտների վարչությունը:
Մայիսի 16-ին համապատասխան հրահանգները են ստացել Վենեսուելայի բանկերը:
Փաստաթղթի համաձայն՝ Visa-ի և Mastercard-ի դեբետային քարտերով գործարքները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի 30-ը, վարկերի գործարքները՝ մինչև 2020 թվականի հունվարի 30-ը:
Վենեսուելական բանկերին հանձնարարվել է նաև ստեղծել «ինքնիշխան» վճարային համակարգ։