22/05/2019 15:47
Իտալիայում տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել. վիրավորների թվում կան Հայաստանի քաղաքացիներ
Այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել։
Իտալիայում Հայաստանի դեպանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։
Նշենք, որ պատահարի հետևանքով մահացել է զբոսաշրջիկներին ուղեկցող 40-ամյա կինը։