22/05/2019 20:02
Արգենտինայում առաջին դատական լսումներն են անցկացվել նախկին նախագահ Կիրշների գործով
Արգենտինայում կայացել է Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների և ևս 12 հոգու վերաբերյալ առաջին դատական նիստը, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքները:
Կիրշներին, նրա հարազատներին և մի շարք պաշտոնյաների կասկածում են փողերի լվացման մեջ, որոնք ստացվել են 2007-2015 թվականներին։
Այդ ժամանակ Կիրշները ղեկավարում էր երկիրը:
Դատարանում նախկին նախագահը ելույթ չի ունեցել:
Դատական նիստից մի քանի ժամ առաջ Կիրշները Twitter-ում հայտարարել է, որ այդ դատական լսումները հետապնդման նոր փուլ են մեկ նպատակով՝ իրեն մեղադրյալի աթոռին նստեցնել նախընտրական արշավի թեժ պահին: