22/05/2019 11:04
ԱՄՆ-ը Թուրքիային վերջնագիր է ներկայացրել C-400-ների պատճառով
Միացյալ Նահանգները Թուրքիային երկու շաբաթ է տվել հրաժարվելու ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից, հայտնում է է CNBC-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի՝ այդ ընթացքում Անկարան պետք է չեղարկի գործարքը Մոսկվայի հետ և գնի ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհանի Թուրքիային Lockheed Martin (ընկերության) F-35 ծրագրից։
Ավելին, ԱՄՆ-ը կարող է չսահմանափակվել Թուրքիային խոստացված հարյուր կործանիչներից զրկելով։ Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, վերջնագրի կատարումից հրաժարվելը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցներ մտցնելուն և «ՆԱՏՕ հնարավոր արձագանքին»։
Ըստ CNBC-ի՝ դա «Պետդեպի վերջին առաջարկությունն է»: