22/05/2019 20:17
Թրամփին հիացրել է հանրահավաքին «պատի» կոստյումով եկած մասնակիցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի հանրահավաքում հիացել է իր կողմնակիցներից մեկով, որը եկել էր աղյուսե պատի հագուստով, և նրան հրավիրել է բեմ բարձրանալ, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ երկուշաբթի օրն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին ելույթի ընթացքում Թրամփն իր կողմնակիցների ամբոխի մեջ նկատել է մի տղամարդու՝ արտասովոր հագուստով, և հիացմունք ապրել։ Նա խնդրել է տղամարդուն բեմ բարձրանալ, ինչից հետո համընդհանուր խնդության ներքո սեղմել է նրա ձեռքը։
«Բերեք նրան այստեղ։ Մի այս տղային նայե՛ք»,- ասել է Թրամփն՝ ավելացնելով.
«Հիմա մենք գիտենք, թե ում օգտին է նա քվեարկելու»։
Տղամարդը հագել էր աղյուսե պատի պատկերով հագուստ, իսկ ձեռքին պաստառ ուներ՝ «Կառուցիր ինձ» մակագրությամբ։