22/05/2019 15:28
ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել է, սահմանափակիչ միջոցներն ազդել են Տուլայում կոնստրուկտորային բյուրոյին, Գատչինայում ռազմա-ուսումնական կենտրոնին և մոսկովյան «Ավանգարդ» գործարանին, հայտնում է РИА «Новости»-ն։
Ձեռնարկությունների ցանկը, որոնց վրա ազդել են սահմանափակումները, հրապարակվել են ԱՄՆ Դաշնային ռեգիստրում։
Նշվում է, որ սահմանափակիչ միջոցներն ուժի մեջ են մտել մայիսի 14-ին։
Նրանք ենթադրում են, որ ամերիկյան կողմին արգելվում է այդ ընկերություններից արտադրանք գնել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ն հորդորել էր նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։