22/05/2019 10:49
Ինդոնեզիայում ցույցերի ժամանակ 6 մարդ է մահացել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում համընդհանուր ընտրություններևի արդյունքների հրապարակումից հետո սկսված ցույցերի ժամանակ 6 մարդ է մահացել, ավելի քան 200-ը՝ տուժել, փոխանցում է The Straits Times-ը՝ հղում անելով նահանգապետ Անիս Բասվեդանին:
Նա հորդորել է ակցիաների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել խաղաղությամբ՝ համագործակցելով իրավապահների հետ, և ցուցաբերել զսպվածություն:
Այս պահին ձերբակալված է 58 «սադրիչ»: