22/05/2019 10:21
Բրազիլական եկեղեցում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
Բրազիլական Պարակատու քաղաքի եկեղեցում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Globo-ն:
Նշվում է, որ հրազենով զինված տղամարդը կրակ է բացել տաճարում, ինչի պատճառով զոհվել է 2 հավատացյալ և հոգևոր հովիվներից մեկի հայրը:
Ըստ ոստիկանության՝ թիրախը հենց հովիվն էր, որն ամուսնացած է հարձակվողի նախկին ընկերուհու հետ: Հովիվին հաջողվել է փախչել և ողջ մնալ:
Մինչ հարձակում իրականացնելը՝ չարագործը դանակով հարձակվել էր ընկերուհու վրա, որը ստացած վնասվածքներից մահացել էր: