22/05/2019 13:30
«Իմ քայլը» խմբակցությունը միայն Գրիգոր Լուսավորիչին համարեց սուրբ. փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչիչ փողոց, որոշումն այսօր կայացվեց ավագանու նիստում։
Նախագիծը ներկայացրել էր «Լույս» խմբակցությունը։
Խմբակցությունն առաջարկում էր նաև Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցն անվանել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Սուրբ Մովսես Խորենացու փողոց, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց այդ երկու առաջարկին։
Նախագիծը ներկայացրած «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ փողոցի անվանափոխության համար բյուջեից հավելյալ ներդրումների կարիք չկա: