22/05/2019 11:57
Ձեր բերած հակափաստարկների մեջ ոչ մի բովանդակային հակափաստարկ չկա. Դավիթ Խաժակյանը՝ «Իմ քայլ»-ի անդամներին
Երևանի ավագանու այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց «Լույս» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր Մովսես Խորենացու փողոցն անվանակոչել Սուրբ Մովսես Խորենացու փողոց։
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ ավագանու պարտավորություններիրց մեկը, օրենքով սահմանված, նաև փողոցների անվանակոչությունն է:
«Եթե ինչ-որ մեկը սելեկտիվ է մոտենում իր պարտականություններին, դա իր իրավունքն է, մենք մեր պարտավորություններին մոտենում ենք ամբողջապես ու համարում ենք, որ, այո, ավագանու կողմից փողոց անվանակոչելը նաև մեր իրավունքն է», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին, ասաց, որ ավագանին ներկայացուցչական մարմին է։
«Մարդիկ ընտրել են ավագանուն որոշումներ կայացնոլու համար, իհարկե, դա չի նշանակում, որ դա բացարձակ լիազորություն է», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանը գործընկերներին կոչ արեց իրենք բերեն նման նախագծեր։
«Եթե դուք համարում եք, որ Եղեռնի զոհերի սրբադասման հետ կապված ավագանին անելիք ունի, դուք բերեք, մենք գնահատել ենք այս առաջնահերությունը ու քայլը այսպես ենք արել», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ «Իմ քայլ»-ի խմբակցության անդամների բերած հակափաստարկների մեջ ոչ մի բովանդակային հակափաստարկ չկա։