23/05/2019 21:12
Apple-ը գլխավորել է Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշը
Ամերիկյան Apple ընկերությունը 9-րդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկանիշով գլխավորում է ամենաթանկ բրենդների վարկանիշը, նրա բրենդի արժեքը գնահատվում է 205,5 մլրդ դոլար: Դա 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:
Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ բրենդի գնահատումը հաղթահարել է 200 մլրդ դոլարի նշագիծը:
Բացի Apple-ից, առաջատարների եռյակում տեղ են գտել տեխնոլոգիական սեկտորի Google, Microsoft, Amazon և Facebook ընկերությունները:
Google բրենդը գնահատվել է 167,7 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:
Microsoft բրենդի արժեքը կազմել Է 125,3 մլրդ դոլար (+20 տոկոս): Amazon-ը 2019 թվականին հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ. Forbes-ը բրենդը գնահատել Է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է անցյալ տարվա գնահատումից:
Միակ ՏՏ-բրենդը, որը վերջին տարվա ընթացքում նվազեցրել է արժեքը՝ Facebook-ն է: Այն չորրորդ դիրքից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական:
ՏՏ-շուկայի սահմաններից դուրս ամենաթանկ բրենդը դարձել է Coca-Cola-ն, որը գնահատվել Է 59,2 մլրդ դոլար (3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն վեցերորդ հորիզոնականում է:
Վարկանիշում տեղերի մեծամասնությունը զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 բրենդ), այնուհետև ցուցակում գալիս են Գերմանիան (11 բրենդ), Ֆրանսիան (յոթ բրենդ) և Ճապոնիան (վեց բրենդ):