23/05/2019 21:36
WhatsApp-ը վարակում է սմարթֆոնների օպերացիոն համակարգերը
«WhatsApp» ընկերությունը հաղորդում է, որ իր հավելվածների միջոցով լրտեսական ծրագիրը վնասում է սմարթֆոնների օպերացիոն համակարգերը, և դա ոչ մի կապ չունի հավելվածի անզգույշ օգտագործման հետ:
«AP»-ի փոխանցմամբ, «WhatsApp»-ի ներկայացուցիչը մայիսի 13-ին հայտարարել է, որ լրտեսական ծրագիրը կարողացել է սմարթֆոններ ներթափանցել հավելվածի ձայնային զանգի գործառույթի միջոցով, ընդ որում, բավական է նույնիսկ անհայտ օգտատիրոջ անպատասխան զանգը:
Ամերիկյան ընկերությունը կիբեռհարձակումը հայտնաբերել է մայիս ամսվա սկզբին և հայտարարել է, որ անհայտ թվով «WhatsApp»-ով հեռախոսներ են վարակված վնասակար ծրագրով:
Բրիտանական «The Financial Times» պարբերականը որպես լրտեսական ծրագրրի մշակող անվանել է իսրայելական «NSO Group» ընկերությանը:
«WhatsApp»-ի ներկայացուցիչը դա մեկնաբանել է.
«Մենք չենք ժխտում որևէ տեղեկություն, որը դուք տեսել եք մամուլում»:
Ընկերությունը նաև ավելացրել է, որ արդեն տեղեկացրել է իրավապաշտպան կազմակերպություններին, թարմացում է թողարկել՝ ծրագրի անվտանգության «փոսը կարկատելու համար»: ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել: