23/05/2019 13:04
YouTube-ի աշխատանքներում խափանում է տեղի ունեցել
YouTube տեսահոսթինգի օգտատերերը հինգշաբթի հայտնում են մի շարք երկրներում ծառայության աշխատանքի խափանման մասին, վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հսկում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը:
Խափանման վերաբերյալ հաղորդումները սկսել են ստացվել ժամը 02:10-ի սահմաններում: Ամենից հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսագրության հեռարձակման հետ կապված խնդիրներից (73 տոկոս), 14 տոկոսը չի կարողանանում մտնել իր օգտահաշիվ, ևս 12 տոկոսը գանգատվում է կայքի վատ աշխատանքից: Ծառայության աշխատանքում խնդիրներ են նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում և Ռումինիայում: