23/05/2019 18:22
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի երազը
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել։ Նա պատմել է իր երազը, որը կապված է դատական համակարգում վերջին իրադարձությունների հետ.
«Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-ի կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետեւանքներով:
Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ», - գրել է Ազարյանը։