23/05/2019 14:17
Ակցիա՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց։ Շենքի մուտքը հսկում է ոստիկանների խումբը։ Քաղաքացիները պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
«Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, իսկ դատական իշխանությունը խոչընդոտում է՝ լինելով նախկին իշխանության մաս։ Այսօր դատավորները լկտի պահվածք ունեն։ Մենք, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, պահանջում ենք մաքրել դատական համակարգը», - լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։