23/05/2019 11:06
ԵՄ-ում մեկնարկում են Եվրախորհրդարանի ընտրությունները
Եվրոպայի մի շարք երկրներում հինգշաբթի սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները, հայտնում է «Интерфакс»-ը:
Այսօր ընտրատեղամասերը բացվում են Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում: Ուրբաթ քվեարկության ձեռնամուխ կլինեն Իռլանդիայի և Չեխիայի, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի և Սլովակիայի բնակիչները: Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները տեղի կունենան շաբաթ օրը:
Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որը չի համաձայնեցրել Եվրամիությունից իր դուրս գալու գործընթացը:
Եվրամիության երկրներում կա 426 միլիոն ընտրող, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին: