23/05/2019 18:33
Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունն աճում է
Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն է առաջացել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնիի միջև, նրանց միջև լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի հետ Վաշինգտոնի խնդիրների ֆոնին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանց միջև լարվածությունը պայմանավորված է ոչ թե արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, այլ պաշտոնեական պարտականությունների կատարման ոճով:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի շրջահայացությունը հարուցում է պետքարտուղարի բացահայտ գրգռվածությունը և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի իր լիազորությունների բռնատիրման փորձի կասկածանքներ:
Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն Է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար Է ներկայացնում» և չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ:
«Կան տարաձայնություններ, և դա նկատելի է դառնում», - նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: