23/05/2019 12:26
Հնդկաստանի իշխող կոալիցիան հաղթել է խորհրդարանի ընտրություններում
Հնդկաստանի իշխող «Ազգային դեմոկրատական դաշինքը»՝ «Բհարաթիա ջանաթա պարտիի» գլխավորությամբ, ձայների հաշվարկի արդյունքներով անցել է 272 տեղից, որն անհրաժեշտ է խորհրդարանի ընտրություններում հաղթելու համար, հայտնել է երկրի ԿԸՀ-ն:
Այս պահին իշխող դաշինքը երկրի խորհրդարանի ստորին պալատում (Լոկ Սաբհա) ունի 310 տեղ: Նրա հիմնական մրցակիցն է «Հնդկական ազգային կոնգրես» քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Ռահուլ Գանդին՝ ծագում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական գերդաստանից: Նախնական արդյունքներով՝ Կոնգրեսը, որը 2014 թվականին իր դաշնակիցների հետ ստացել էր միայն 69 տեղ, ընթացիկ տարում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ ստանալով մոտ 2 անգամ ավելի մանդատներ:
Լոկ սաբհայի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ից մայիսի 19-ը երկրի բոլոր 29 նահանգներում և 7 միութենական տարածքներում: Սպասվում է, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի երեկոյան: Հիմնական պայքարը ծավալվել է 2 քաղաքական ուժերի միջև՝ իշխող «Բհարաթիա ջանաթա պարտիի» և «Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության միջև: