23/05/2019 20:19
Ապրիլյան պատերազմի հետաքննությունը հրապարակների, ելույթի բան չէ, մի՛ արեք. Գեղամ Մանուկյան
Ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ, Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի' արեք: Մի' արեք, ձեզ չեն ներելու», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։