23/05/2019 21:25
Դերասան Դենիել Քրեյգը վիրահատության կենթարկվի
Դերասան Դենիել Քրեյգը կոճի վիրահատության կենթարկվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո, ասված է բոնդապատումի Twitter-ի էջում։
Ավելի վաղ «Mirror»-ը գրել է, որ դերասանը վնասվածք է ստացել Ջամայկայում նկարահանումների ժամանակ. նա վնասել է կոճը, երբ վազում էր տեսարաններից մեկում, ինչից հետո ԱՄՆ է տեղափոխվել։
«Դենիել Քրեյգը ոչ մեծ վիրահատության կենթարկվի կոճի վնասվածքի պատճառով, որը ստացել է Ջամայկայում նկարահանումների ժամանակ: Ֆիլմի նկարահանումները կշարունակվեն, մինչ Քրեյգը վերականգնման երկշաբաթյա ժամանակաշրջան կանցնի վիրահատությունից հետո: Ֆիլմը, պլանի համաձայն, թողարկվելու է 2020 թվականի ապրիլին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլին հայտնի է դարձել, որ «բոնդապատումի» 25-րդ սերիայում, բացի Քրեյգից, կնկարահանվեն ամերիկացի դերասան Ռամի Մալեքը, ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ինչպես նաև բրիտանացիներ Ռայֆ Ֆայնսը և Բեն Ուիշոուն: