23/05/2019 21:06
Եմենում հիվանդություններն ու սովը ավելի քան 700 հազար մարդու կյանք են խլել
Եմենում բազմամյա պատերազմով պայմանավորված սուր հումանիտար ճգնաժամն ավելի քան 700 հազար բնակչի մահվան պատճառ է դարձել:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Եմենի՝ «Անսար Ալլա» (հուսիներ) շարժման ենթակայության տակ գտնվող առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուսեֆ ալ Հադիրին։
Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող գերատեսչության խոսնակի խոսքով՝ 2014 թվականից Եմենում շարունակվող պատերազմից տուժել Է այս երկրի բնակչության գրեթե 70 տոկոսը:
«Եմենի շրջափակմամբ պայմանավորված հիվանդություններից ու համաճարակներից, ինչպիսիք են՝ ժանտախտը, դիֆթերիան, գրիպի տարբեր վիրուսները և սովը, այսպես թե այնպես տուժել է 16 մլն մարդ: Մինչ այժմ մահացել Է ավելի քան 700 հազար մարդ», - ասել է Յուսեֆ ալ Հադիրին:
«Իրադրությունն աղետալի է: Մենք այժմ ունենք մինչև 5 տարեկան 2 մլն 44 հազար սովահար երեխա, նրանցից 400 հազարը տառապում Է խիստ թերսնումից: Ամեն տարի դրանից մահանում է 80 հազար երեխա», - պատմել է գերատեսչության խոսնակը: