23/05/2019 13:40
Վաշինգտոնը «խիստ բացասական հետևանքներով» է սպառնացել Թուրքիային C-400-ի պատճառով
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խիստ բացասական հետևանքներով» է սպառնում Անկարային, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:
Ըստ նրա՝ Թուրքիայի այդ քայլը բարդացնելու է Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ երկրի հարաբերությունները պաշտպանության ոլորտում:
Ընդ որում, նրա խոսքով, Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Անկարայի հետ՝ շարունակելով քննարկել ռուսական զենիթային համակարգերի հետ կապված մտահոգությունները: