23/05/2019 15:38
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հանրապետությունում մայիսի 23-ին, մայիսի 24-25-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում մայիսի 23-ին, մայիսի 24-25-ի կեսօրից հետո, մայիսի 26-ին՝ քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Մայիսի 27-ից 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։