Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ասաց ինձ. Արամ Սիմոնյան

23/05/2019 17:47

Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ասաց ինձ. Արամ Սիմոնյան


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

«Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ:

Այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։ Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր:

Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի։

Միևնույն ժամանակ ես դառնությամբ եմ նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի: Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։

Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում:

Ես շատ շնորհակալ եմ այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: Շնորհակալ եմ բոլորիդ անխտիր՝ և՛ ՈՒԽ-ին, և՛ ՈՒԳԸ-ին, Մշակույթի կենտրոնին և մյուսներին: Մեր երիտասարդներից շատերն ապացուցեցին, որ իրենք իսկապես հայ մարդ են, Հայաստանի և համալսարանի ջատագովը: Ես շատ ցավում եմ, որ համալսարանականների մեջ եղան ուրիշ մարդիկ: Շատ եմ ցավում: Այդ մարդիկ ոչ միայն անտարբեր եղան, չմասնակցեցին, այլև բացահայտ հակակրանք արտահայտեցին այս ամիսների ընթացքում իմ և իմ գործունեության, համալսարանի, միջոցառումների նկատմամբ: Սա մեծ նեղություն է համալսարանականի համար, գոնե ինձ համար:

Եղան մարդիկ, որոնց, երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ես դեմ  քվեարկում, ասում են՝ որովհետև ես կոնֆորմիստ եմ, և դա ասում է ակադեմիայի անդամը՝ նշելով, թե ես պետք է միշտ լավ հարաբերություններ ունենամ իշխանության հետ: Արհամարհանքի արժանի դիրքորոշում: Ես շատ շնորհակալ եմ մեր այն համալսարանականներին, որոնք այս ամիսների ընթացքում, թեև նրանց թվում կային նաև կանայք, տղամարդու պես կանգնեցին համալսարանի և նրա ղեկավարության կողքին: Ես շատ շնորհակալ եմ այս ամենի համար: Ես շատ շնորհակալ եմ մեր Հոգաբարձուների խորհրդի այն անդամներին, հատկապես ուսանող անդամներին, որոնք քաջաբար, իրենց կարծիքն առանց վախենալու արտահայտեցին և կանգնած են համալսարանի մեջքին: Հայ մարդը պետք է այդպիսին լինի:

Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է:

Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ և նամանավանդ իմ ընտանիքին՝ առողջության և բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաև չի նսեմացնում իմ և իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել և փորձել եմ անել այն ամենը, ինչ որ կարողացել եմ:

Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն  կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին:

Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ  կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի:
Ես մարտունակ եմ, ոչ մի բանից չվախենալով և համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը:

Ես շարունակում եմ մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն եմ, Հայոց պատմության ամբիոնում: 13 տարի եղել եմ ռեկտոր, 5 տարի՝ պրոռեկտոր և այլն, այլն: Հերիք է: Չվախենաք: Ես համալսարանում եմ և համալսարանից չեմ գնալու: Մնալու եմ ԵՊՀ-ում և հավատարիմ համալսարանի շահերին: Այսուհետև ես պաշտոնյա չեմ, եթե ցանկություն ունենաք, կարող եք շփվել ինձ հետ և շարունակել ձեր հարաբերությունները: Կարծում եմ, որ ինձ համար նոր էջ կբացվի: Ես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կշարունակեմ իմ հետազոտությունները և գործունեությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 13 տարիների ընթացքում միասին աշխատելու համար: Եվ ուզում եմ ասել, որ որտեղ էլ որ լինեմ, միշտ հիշելու եմ այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել: Շնորհակալ եմ ձեզ», - հայտարարել է ռեկտորը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը