23/05/2019 14:13
Հալեպում 10 տարում առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը
Հալեպում 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը, հատուկ այդ առիթով քաղաքում միացրել են շատրվանները և հրավառություն կազմակերպել:
Հալեպում գիշերային տոնավաճառը քաղաքի հռչակավոր ցուցահանդեսն է, որը կենտրոնական պուրակներից մեկում տեղի է ունենում անցյալ դարի սկզբից: Պատերազմի պատճառով ցուցահանդեսը հարկ եղավ տասը տարով փակել:
«Վերջին անգամ ես այստեղ եմ եկել ավելի քան 15 տարի առաջ: Այն ժամանակ իմ դուստրերը բոլորովին փոքրիկ էին և, անշուշտ, ոչինչ չեն հիշում: Բայց այժմ իրավիճակը հանգիստ է, մենք բավականություն ենք ստանում մթնոլորտից և շահավետ գներից», - լրագրողներին հայտնել է տեղացի բնակչուհի Ֆթայեմը: