24/05/2019 19:07
«Amazon»-ի ճապոնական ստորաբաժանումը դադարեցրել Է «Huawei»-ի արտադրանքի վաճառքը
«Amazon Japan» ինտերնետ-ռեթեյլերը ուրբաթ դադարեցրել է «Huawei» չինական ընկերության արտադրանքի վաճառքը, հայտնել է «Kyodo» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանք պարզաբանել են, որ այդ որոշումը կապված է այն խիստ սահմանափակումնրի հետ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը սահմանել է չինական այդ կորպորացիայի հետ բոլոր գործարքների նկատմամբ:
«Kyodo»-ի տվյալներով՝ «Amazon Japan»-ը դադարեցնում է «Huawei»-ի բոլոր ապրանքների՝ սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետային համակարգիչների և այլ արտադրանքի վաճառքները:
Որքան կշարունակվի բոյկոտը՝ չի նշվում: