24/05/2019 09:48
«Ժողովուրդ». Փոխնախարարը մերժում է «նախկին» համակարգի իներցիաները
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Այսեր Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ թերացումների և խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները` նույն տարածքների հետ կապված… Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել և անտառն են կտրում»:
Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքով` 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով: