24/05/2019 10:05
«Ժողովուրդ». Վարչապետի աներորդին հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից և ինքնաբացարկ ներկայացրել: Մինչ այդ նկատենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկոյան ժամին սկսելու է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավը, որին, փաստորեն, Հ. Հակոբյանը չի մասնակցելու:
Երեկ Հակոբյանը թերթի հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրել է այսպես. «Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաև իմ որոշումը կայացրեցի: Որևէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացե՛ք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ, պետք է զբաղվեմ այդ աշխատանքով»: