24/05/2019 09:55
«Իրատես». Մեկն էլ պետք է Փաշինյանին դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները փայլուն է համարում և մյուս ղեկավարներին Պուտինի հետ շփվելու դասեր է տալիս, իրականում մեկն էլ պետք է նրան դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ: Մեր տեղեկություններով, օրերս ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունը բացարձակապես վստահություն չի ներշնչում, իրենք չեն հասկանում, թե ինչ է ցանկանում անել Հայաստանի վարչապետը:
«Այս ինչ վայրենություն է ձեր երկրում», - նկատի ունենալով դատարանների արգելափակումը՝ ասել է ռուս պաշտոնյաներից մեկը Հայաստանի ներկայացուցչին՝ հավելելով, որ Հայաստանում շատերը և շատ բան անհասկանալի են Ռուսաստանի համար: