24/05/2019 14:41
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելքը Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նախկին օգնական Վիկտորյա Նուլանդին արգելել այցելել երկիր, հայտնում է ТАСС-ը:
Գերատեսչության տվյալներով՝ Նուլանդը ներառված է սև ցուցակում, որը ստեղծվել է ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների ցուցակների: Ռուսաստանը չի հրապարակել այն անձանց ամբողջական ցուցակը, որոնց արգելված է մուտք գործել երկիր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նուլանդին մերժել են Ռուսաստանի այցագրի հարցում:
Նա պատրաստվում էր մայիսի 20-21-ն այցելել Մոսկվայում ծրագրված խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը, Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերությունը և Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցը: