24/05/2019 12:54
Համաձա՞յն եք, որ մեր երկրում հանցավոր համագործակցությունը զավթած է եղել պետությունը. Հարց՝ փոխնախարարին
Այսօր Ազգային ժողովում «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը» զեկույցի ներկայացման ժամանակ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը հարցրեց.
«Համաձա՞յն եք, որ մեր երկրում հանցավոր համագործակցությունը զավթած է եղել պետությունը և այն մինչև այսօր էլ մասամբ՝ այդ թվում դատաիրավական բաղադրիչի մասով, զավթված է»:
Վարդապետյանը, սակայն, բացասարական պատասխան տվեց. ««Հանցավոր համագործակցություն» ձևակերպումը ես չեմ օգտագործի, ոչ, հանցավոր համագործակցությամբ՝ ոչ»։