24/05/2019 19:41
Վճռաբեկ դատարանի բակում ծեծել են դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետին
Այսօր ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:
Նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Դեպքի վայրում են դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: