24/05/2019 19:48
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 826 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 316 մարդ (95 կին, 161 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 510 մարդ (153 կին, 280 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 16 սիրիացի: