24/05/2019 10:50
ՊՎԾ-ն ավարտել է Երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը. նյութեր են ուղարկվել ՀՔԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։
ՊՎԾ-ից հայտնում են, որ ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։
Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։