24/05/2019 13:00
Մեխիկոյի արվարձաններում 230 միգրանտի առանց սննդի և ջրի փակի տակ են պահել
Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են 230 միգրանտի՝ Հիմնականում Կենտրոնական Ամերիկայի երկրներից: Նրանց առանց սննդի և ջրի փակի տակ էին պահում Մեխիկոյի արվարձաններից մեկում գտնվող տանը, հայտնում է Excelsior պորտալը:
Նախնական տեղեկությամբ՝ կասկածելի տան մասին իրավապահներին հայտնել են հարևանները:
Միգրանտների շարքում կար 64 անչափահաս:
Նրանց ազատել են և ապահովել սննդամթերքով: