24/05/2019 20:40
Չիլիի կենդանաբանական այգում հետազոտել են սպիտակ վագրերի ձագերին (Տեսանյութ)
Չիլիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել երեք սպիտակ վագրերի առաջին բժշկական հետազոտությունը: Նրանք լույս աշխարհ են եկել մեկ ամիս առաջ:
Մասնագետները ստուգել են նրանց ատամները, լսել սիրտը և չափել ջերմությունը:
Բոլորն առողջ են, յուրաքանչյուրը կշռում է մոտ 3 կիլոգրամ: Փոքրիկները դեռ անուններ չունեն: Այգու ղեկավարությունը մտադիր է այդ առաքելությունը հանձնարարել երեխաներին: