24/05/2019 13:45
ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների. Արծրուն Հովհաննիսյան
Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Արցախից տեղափոխել են Սովետաշեն՝ պարտադիր զինվորակա ծառայությունը Երևանում շարունակելու, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։