25/05/2019 11:21
«Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը այսօր ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ։Ավտոերթը կազմակերպվում է «Մեկ Հայաստան, մեկ պետություն» կարգախոսով։
«Արցախը Հայաստանն է և վերջ։ Արցախը Հայաստանի մարզ է, միացեք ավտոերթին», բարձրախոսով Մարտունիում հայտարարում էր կուսակցության ներկայացուցիչներից մեկը։
Ավտոերթին մասնակցում է նաև կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը։