25/05/2019 16:23
Էվերեստում մահացած լեռնագնացների թիվն ավելանում է
Աշխարհի ամենաբարձր գագաթից՝ Էվերեստից իջնելու ժամանակ Մեծ Բրիտանիայից ժամանած լեռնագնացը մահացել է: Գարնանային ամիսներին ամենաբարձր լեռնագագաթը բարձրանալիս մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու լեռնագնացներ, ովքեր մահացել են Էվերեստի գագաթից իջնելու ժամանակ, հեռացել են կյանքից ոչ թե ցրտի կամ սարքավորումների, այլ ուժասպառ լինելու պատճառով, որն առաջացել է լեռան գագաթը տանող ճանապարհին առաջացած հերթերում մնալուց:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստն ունի 8848 մետր բարձրություն: