25/05/2019 10:58
ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է հղիության արհեստական դադարեցման օրենքը Միսիսիպիում
ԱՄՆ Միսիսիպիի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նահանգի օրենքը «պտղի սրտի բաբախի մասին», որն արգելում է հղիության վեցերորդ շաբաթից հետո ընդհատել հղիությունը, հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Շրջանային դատարանի դատավոր Քառլթոն Ռիվզը հայտարարել է, որ մայիսին ընդունված օրենքը «խոչընդոտում է կանանց ազատ ընտրությանը, որը գլխավորն է մարդու արժանապատվության անկախության համար»։
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։
Հղիության արհեստական դադարեցումն ԱՄՆ-ում թույլատրված է դաշնային մակարդակով։ Համապատասխան պատմական որոշումն ընդունել է Գերագույն դատարանը 1973 թվականին։