25/05/2019 19:25
Սպիտակ թևկապներով հանրահավաք՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք են անցկացնում մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատաիրավական բարեփոխումների։
Հավաքին մասնակցում են փոքրաթիվ քաղաքացիներ։ Նրանցից մեկը ձեռքին ուներ «Նիկոլը մենք ենք» գրությամբ պաստառ։ Բացի այդ, հավաքի մասնակիցները ձեռքներին սպիտակ կտորներ են կապել։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մի տիկին ասաց, որ իրենք պայքարում են անարդարության դեմ, պայքարում են, որ «երկիրը ազատեն թափթփուկներից»։
Իր ելույթում հավաքի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը բացատրեց, որ սպիտակ թևկապները խորհրդանշում են այն, որ «մենք դուրս ենք եկել պայքարի բաց ձեռքերով ու թավշյա հեղափոխության սկզբունքները պահելով»։
Աբրահամյանն ասաց, որ իրենց պայքարը կուսակցության շահի համար չէ, այլ՝ ազգային։