25/05/2019 17:41
Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի ղեկավարի պաշտոնից. Կա նոր նշանակում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Նախագահ Սահակյանը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար: