25/05/2019 13:19
Հաֆթարի բանակը մոտենում է Տրիպոլիին հարավից և արելքից
Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը մոտենում է Տրիպոլիին՝ հարավից և արևելքից, հայտնել է РИА Новости-ին գլխավոր հրամանատարության մամուլի ծառայության տնօրեն Խալիֆա ալ Ուբեյդին։
«Լիբիական բանակը և նրա զորամասերը ութ մարտական դիրքերից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին հարավից և արելքից՝ Լիբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։
ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ «ահաբեկիչներից այն ազատագրելու» համար։ Տրիպոլիում կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին։
Ներկայում Լիբիայի մայրաքաղաքում շարունակվում են դիրքային մարտերը։ ԱՀԿ տվյալներով՝ զոհվածների թիվը մարտերի հետանքով հասել է 450-ի, ավելի քան 2,1 հազար մարդ վիրավոր է։