25/05/2019 12:05
ՊԵԿ նախագահը կմեկնի արձակուրդ, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը
ՀՀ վորչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն առաջիկայում կմեկնի արձակուրդի։ Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ:
2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»: