25/05/2019 15:00
Տեսախցիկը հայաստանյան լեռներում կրկին հովազ է ֆիքսել (Տեսանյութ)
Վայրի բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տեսախցիկը հայաստանյան լեռներում կրկին հովազ է ֆիքսել։ Ֆեյսբույան տեսանյութին կցված գրառման մեջ մասնավորապես նշված է.
«Կրկին ուրբաթ է, և կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»։