25/05/2019 12:35
Յուրացում կատարելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։