25/05/2019 10:36
Մեքսիկայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել
Մի-17 ուղղաթիռը Մեքսիկայում կործանվել է, հայտնում է լատինամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը։
«Տեղեկացնում ենք, որ Վալյե Վերդեի (Սան Լուիս Պոտոսի նահանգ) մոտ տեղի է ունեցել ցավալի պատահար՝ կործանվել է մեր գերատեսչության Մի-17 ուղղաթիռը»,- ասվում է ՌԾՈւ նախարարության հաղորդագրությունում:
Excelsior պորտալի տվյալով՝ ուղղաթիռը մասնակցում էր անտառային հրդեհների մարմանը հարևան Կերետարո նահանգում։ Ուղղաթիռում յոթ մարդ կար, նրանց ճակատագրի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան, ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նրանք կարող են զոհված լինել։