27/05/2019 13:29
Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից 105 F-35 ինքնաթիռներ գնելու մտադրությունը
Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած հանդիպման արդյունքներին:
«2018 թվականին Ճապոնիան ամերիկյան զենքի ամենախոշոր գնորդներից մեկն էր: Եվ այժմ նրանք հայտարարել են 105 նոր F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու իրենց մտադրության մասին»,- նշել Է Թրամփը:
F-35-ը բազմանպատակային մարտական մեքենա է, որը նախագծվել է «սթելս» տեխնոլոգիայի օգտագործմամբ և կարող է միջուկային զենք կրել: ԱՄՆ-ի հետ միասին դրա ստեղծման նախագծին մասնակցել Է ութ երկիր՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Թուրքիան: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն այժմ ունեն այդպիսի 13 մեքենա, դրանք բոլորը տեղակայված են երկրի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսում գտնվող Միսավա ռազմակայանում: