30/05/2019 16:28
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը (Տեսանյութ)
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։
«Եկեք այսօր գիծ քաշենք այս պատմության տակ և աշխատենք հանուն համալսարանի զարգացման», - ասաց ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք, այսօր անցկացվում էր ԵՊՀ խորհրդի նիստը, որի ընթացքում քվեարկությամբ պաշտոնապես դադարեցվեցին հրաժարական ներկայացրած ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։